Հանքագործների շահերի և իրավունքների պաշտպանության դիրքերում. ահա արհմիութենական կազմակերպության տեղն ու դերը ԶՊՄԿ-ում․

«Զանգեզուրի ՊՄԿ» ՓԲ ընկերության ներդաշնակ գործունեության երաշխիքներից է կոմբինատի արհմիութենական կազմակերպությունը:

Կազմակերպության գործունեությանը ծանոթանալու նպատակով հարցազրույցի ենք հրավիրել ընկերության արհկոմի նախագահ Տիգրան Սարգսյանին:

– Պարոն Սարգսյան, մեր ժամանակներում հազվադեպ են ընկերությունները, կազմակերպությունները, հիմնարկները, որտեղ գործում են արհմիութենական կազմակերպություններ: Բացառիկներից է «ԶՊՄԿ» ՓԲ ընկերությունը: Հանքագործների կոլեկտիվի ո՞ր մասն է ընդգրկված ընկերության արհմիութենական կազմակերպությունում:

– Մեզ մոտ բացառիկ իրավիճակ է՝ աշխատակիցների գրեթե հարյուր տոկոսն անդամակցում է ընկերության արհմիութենական կազմակերպությանը:

Անդամակցության հիմքում բացառապես կամավորությունն է:

Երբ ընկերությունում ընդունվում են աշխատանքի, քաղաքացուն ծանոթացնում են ոչ միայն ներքին կարգապահական կանոններին, այլև ընկերության ու արհմիության միջև կնքված կոլեկտիվ պայմանագրին: Եվ ապագա աշխատողը հնարավորություն է ունենում կողմնորոշվելու:

– Որո՞նք են արհեստակցական միության նպատակները:

– Նախ՝ ներկայացնել ու պաշտպանել աշխատողների աշխատանքային,  սոցիալական շահերն ու իրավունքները: Այնուհետև՝ սոցիալական գործընկերության տարբեր մակարդակներում ապահովել աշխատողների և գործատուի շահերի համաձայնեցումը կոլեկտիվ աշխատանքային հարաբերություններում: Ապա՝ գործատուի հրավերով մասնակցել արտադրական ծրագրերի մշակմանը և դրանց կենսագործմանը, գործատուին ներկայացնել առաջարկություններ՝ աշխատողների աշխատանքի և հանգստի պայմանների բարելավման, ձեռքի աշխատանքի թեթևացման, արտադրական նորմերի վերանայման, աշխատանքի վարձատրության չափի և կարգի վերաբերյալ…

Ավելի մանրամասն՝ թերթի 09․11․2022թ համարում

Facebook
Twitter
LinkedIn
VK
Telegram
Print