Իսրայելը կապ չունի Լիբանանում փեյջերներիի պայթյունների հետ

Իսրայելի նախագահ Իցհակ Հերցոգը պնդում է, որ իր երկիրը կապ չունի Լիբանանում «Հըզբոլլահ» շիա արմատական շարժման փեյջերների պայթյունների հետ։ ««Հըզբոլլահը» շատ թշնամիներ ունի»,- ասել է նա Sky News-ի հետ հարցազրույցում՝ հավելելով, որ «հերքում է ցանկացած կապ այս կամ այն ​​գործողության հետ»։

Միաժամանակ Sky News-ը նշել է, որ հրեական պետության ղեկավարն իր խոսքի համար որևէ ապացույց չի ներկայացրել։

Նախագահ Հերցոգի հայտարարությունն իսրայելական իշխանությունների առաջին պաշտոնական մեկնաբանությունն էր «Հըզբոլլահի» զինյալների կապի սարքերի պայթյունների վերաբերյալ։ Ավելի վաղ Բեյրութի իշխանությունները, ինչպես նաև արևմտյան լրատվամիջոցները հայտնել էին, որ իսրայելական զինվորականները և «Մոսադ» հետախուզական ծառայությունը պայթուցիկներ են տեղադրել խմբավորման պատվիրած հազարավոր սարքերում։

Facebook
Twitter
LinkedIn
VK
Telegram
Print