Հայաստանն ու Ադրբեջանը Հվ. Կովկասում խաղաղություն և կայունություն հաստատելու հնարավորություն են ստացել. Էրդողան

Ադրբեջանն ու Հայաստանը Հարավային Կովկասում մշտական խաղաղության և կայունության հասնելու կարևոր հնարավորություն են ստացել, Նյու Յորքում հայտարարել է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը՝ «Թուրքական տանը» ԱՄՆ վերլուծական կենտրոնների ներկայացուցիչների հետ հանդիպման ժամանակ։

«Տարածաշրջանի երկրների միջև տարաձայնությունների վերացումը, ինչպես նաև խաղաղության և բարիդրացիության հաստատումը մեր հիմնական սկզբունքներից են։ Թուրքիան կարևոր է համարում, որ բոլոր պետությունները հարգեն միմյանց ինքնիշխանությունը, տարածքային ամբողջականությունը և միջազգային իրավունքը։ Այսօր ժամանակակից աշխարհն իմ թվարկած սկզբունքների կարիքն ունի»,-ասել է Էրդողանը։

Facebook
Twitter
LinkedIn
VK
Telegram
Print