«Ճանապարհային դեպարտամենտի» գործադիր տնօրենը ծանոթացել է Խոտ-Որոտան ճանապարհահատվածի հիմնանորոգման աշխատանքներին

Խոտ-Որոտան 10.3կմ հիմնանորոգվող ճանապարհի մոտ 7.2 կմ հատվածում տեղադրված է երկշերտ ասֆալտբետոնե ծածկ։

«Ճանապարհային դեպարտամենտ» հիմնադրամի գործադիր տնօրեն Արմեն Զոհրաբյանը, փոխտնօրեն Սերժիկ Պետրոսյանն այցելել են Խոտ-Որոտան հիմնանորոգվող ճանապարհահատված՝ ծանոթանալու ընթացիկ աշխատանքներին։ 

Խոտ-Որոտան 10.3կմ հիմնանորոգվող ճանապարհի մոտ 7.2 կմ հատվածում տեղադրված է երկշերտ ասֆալտբետոնե ծածկ։

Հիշեցնենք, որ 10.3 կմ ընդհանուր երկարությամբ ճանապարհահատվածի մոտավորապես 8-րդ կմ տեղամասում գրունտների գերխոնավացման հետևանքով առաջացել էր փլվածք։ Մասնագիտական խումբն ուսումնասիրել է փլուզման պատճառները, և որոշ խնդիրների մասով տրվել են նոր նախագծային լուծումներ։ Ներկայում այդ տեղամասում շինարարական աշխատանքներն իրականացման փուլում են:

Կապալառու կազմակերպության ներկայացուցիչները շինհրապարակում ներկայացրել են արդեն արված և կատարվող աշխատանքները։

Facebook
Twitter
LinkedIn
VK
Telegram
Print