Սուբվենցիոն ծրագրով Քաջարանում մանկապարտեզ է կառուցվում

ՀՀ կառավարություն-համայնք համաներդրմամբ մեկնարկել են «Քաջարան համայնքի Քաջարան քաղաքում նոր նախադպրոցական ուսումնական հաստատության կառուցում» սուբվենցիոն ծրագրի շինաշխատանքները, հայտնում են Սյունիքի մարզպետի աշխատակազմից։

«120 երեխայի համար նոր ՆՈՒՀ-ը կառուցվում է նախկինի տարածքում, որը շահագործման համար արդեն նպատակահարմար չէր։ Շինարարության արժեքը 544 միլիոն դրամ է, որի 78 տոկոսը հատկացվում է ՀՀ պետական բյուջեից։ Կապալառու՝ «Աժդանակ» ՍՊԸ»,-ասված է հաղորդագրությունում։

Մարզպետարանաից հայտնում են, որ աշխատանքները մեկնարկել են այս տարվա օգոստոսից, իրականացվել է ընդհանուր ծավալի 10 տոկոսը։

Նշվում է նաև, որ շինարարության համար 18 ամիս ժամկետ է նախատեսված, որից հետո քաջարանցի փոքրիկները լիովին նոր ու հարմարավետ ՆՈՒՀ հաճախելու հնարավորություն կունենան։

Սեպտեմբերի 20-ին սուբվենցիոն ծրագրով իրականացվող շինաշխատանքների ընթացքը դիտարկել է Սյունիքի մարզպետի խորհրդական Կարեն Բալյանը։

Facebook
Twitter
LinkedIn
VK
Telegram
Print