Գետնանցումներից մեկում տղամարդու դի է հայտնաբերվել

Այսօր՝ ժամը 06:15-ի սահմաներում  օպերատիվ տեղեկություններ են ստացվել, որ Խանջյան փողոցում՝ Մանկավարժական համալսարանի մոտ գտնվող ստորգետնյա անցումում, տղամարդու դի կա:

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը,  իրավապահները նշված վայրում հայտնաբերել են մոտ 40-45 տարեկան տղամարդու դի՝ գլխի և ոտքի մասը՝ վնասված: 

Նախաձեռնվել է քրեական վարույթ, պարզվում են դեպքի հանգամանքներն ու մահացած քաղաքացու ինքնությունը:  

Facebook
Twitter
LinkedIn
VK
Telegram
Print