Wizz Air, British Airways, Azerbaijan Airlines ավիաընկերությունները չեղարկել են չվերթները դեպի Իսրայել

Wizz Air, British Airways, Azerbaijan Airlines ավիաընկերությունները չեղարկել են չվերթները դեպի Իսրայել: Պատճառն Իսրայելի և Լիբանանում «Հեզբոլլահ»-ի միջև փոխադարձ ավիահարվածներն են, գրում է Times of Israel-ը:

Հիշեցնենք, որ Իսրայելի ինտենսիվ օդային հարվածները հարավային Լիբանանում՝ «Հեզբոլլահ» շարժման թիրախների ուղղությամբ, դարձել են 492 մարդու զոհվելու և 1645-ի վիրավորվելու պատճառ: Ընդհանուր առմամբ, հասցվել է 1,600 հարված:

Իսրայելի պաշտպանության բանակը երկուշաբթի առավոտյան հայտարարել էր, որ լայնածավալ ավիահարվածներ է հասցրել Լիբանանում «Հեզբոլլահ» շարժման թիրախներին: Բանակի պնդմամբ՝ Լիբանանի սահմանամերձ գյուղերի բնակիչները նախազգուշացվել էին, նրանց կոչ էր արվել արագ հեռանալ այն տներից, որոնք «Հեզբոլլահ»-ն օգտագործում է զենք պահելու համար:

Facebook
Twitter
LinkedIn
VK
Telegram
Print