«Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատ» ՓԲ ընկերությունը հայտարարություն է տարածել ֆեյբուքյան պաշտոնական էջում, որում մասնավորապես նշվում է․
Սույնով տեղեկացնում ենք, որ «Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատ» ՓԲԸ-ն հայտարարում է բաց մրցույթ` 5 հազար և ավել տոննա սև մետաղի ջարդոնի ու հազար և ավել տոննա բարձր լեգիրված մետաղի ջարդոնի գնորդին որոշելու համար: Խնդրում ենք ուղարկել ձեր առաջարկները փակ ծրարներով: Մասնակցության հայտերն ընդունվում են ոչ ուշ, քան 2022 թվականի նոյեմբերի 25-ը Ժամը 12։00, Հայաստանի Հանրապետություն, 3309 Սյունիքի մարզ, ք. Քաջարան Լեռնագործների փողոց, շենք 18 հասցեով, կոմերցիոն բաժին: Խնդրում ենք նկատի ունենալ, որ քննարկման համար սահմանված ժամկետից հետո ներկայացված հայտերը չեն ընդունվի: Հայտատուին մրցույթում հաղթող ճանաչելու մասին որոշումը կկայացնի «Զանգեզուրի ՊՄԿ» ՓԲԸ-ի գնումների հանձնաժողովը: Վճարման պայմանները` 100% կանխավճար համաձայն առուվաճառքի պայմանագրի պայմանների:
Գլխավոր տնօրեն Խուդոլի Ռ. Ն.