Վեդիի դպրոցում վնասվածք ստացած 10-ամյա աղջիկը կոմայի մեջ է

ՀՀ Արարատի մարզի Վեդիի դպրոցից 10-ամյա աղջիկ է հիվանդանոց տեղափոխվել, որն արդեն 5-րդ օրն է՝ կոմայի մեջ է։ ՀՀ քննչական կոմիտեն դեպքի առնչությամբ հաղորդում է ստացել, նախաձեռնվել է քրեական վարույթ անզգուշությամբ ծանր մարմնական վնասվածք պատճառելու հոդվածով։ Այս մասին Sputnik Արմենիային ասացին քննչական կոմիտեի նախագահի մամուլի խոսնակ Գոռ Աբրահամյանը։

ԶԼՄ տեղեկություններով` դպրոցից հիվանդանոց տեղախփոված երեխայի վիճակը ծայրահեղ ծանր է․ սեպտեմբերի 19–ից 10-ամյա աղջնակը «Սուրբ Աստվածամայր» բժշկական կենտրոնի վերակենդանացման բաժանմունքում է։

Երեխան «Սուրբ Աստվածամայր» է տեղափոխվել Վեդիի բժշկական կենտրոնից, իսկ մարմնական վնասվածք ստացել է Վեդիի թիվ 2 միջնակարգ դպրոցում։

Facebook
Twitter
LinkedIn
VK
Telegram
Print