Միասնական սոցիալական ծառայությունը (ՄՍԾ) ներկայացրել է Հայաստանի աշխատաշուկայի իրավիճակը 2024թ.-ի սեպտեմբերի 1-ի դրությամբ.
▪️ ՄՍԾ տարածքային կենտրոններում հաշվառված աշխատանք փնտրողների թիվը կազմել է 61.4 հազար մարդ,
▫️ ՄՍԾ տարածքային կենտրոններում խորհրդատվություն է ստացել 60 հազար աշխատանք փնտրող՝ աշխատանքի և զբաղվածության օրենսդրության, մասնագիտական կողմնորոշման, զբաղվածության ծրագրերի, աշխատանքի փոփոխման և այլ հարցերով,
▪️ ՄՍԾ տարածքային կենտրոնները համագործակցել են 19.1 հազար գործատուի հետ, որից հավաքագրվել է 8721 չկրկնվող թափուր աշխատատեղ: Դրանցից 914-ը նոր ստեղծված աշխատատեղ է,
▫️ Աշխատանքի է տեղավորվել 9116 աշխատանք փնտրող (5230-ը՝ կին, 1984-ը՝ երիտասարդ, 95-ը՝ հաշմանդամություն ունեցող անձ),
▪️ Տարեսկզբից տարբեր պատճառներով դադարեցվել է 15130 գործազուրկի կարգավիճակը: