Զիդանի որդին ավարտում է կարիերան

Ֆրանսիայի ազգային հավաքականի և Մադրիդի «Ռեալի» նախկին լեգենդար կիսապաշտպան Զինեդին Զիդանի ավագ որդին՝ Էնցոն հայտարարել է 29 տարեկանում պրոֆեսիոնալ խաղացողի կարիերան ավարտելու մասին։ Այս մասին հայտնում է AS-ը։

Աղբյուրի փոխանցմամբ՝ Էնցո Զիդանը նախատեսում է կենտրոնանալ ընտանիքի և ներդրումային գործունեության վրա։ Էնցոն «Ռեալի» ակադեմիայի սան է։ «Արքայական» ակումբի երկրորդ թիմում նա անցկացրել է ավելի քան 100 հանդիպում։

Նա հանդես է եկել նաև այնպիսի ակումբներում, ինչպիսիք են «Ալավեսը», «Լոզանը», «Ավեսը», «Ալմերիան» և այլն: Էնցոյի վերջին ակումբը եղել է իսպանական «Ֆուենլաբրադան», որի կազմում նա խաղացել է 2022-2023 թվականներին։

Աղբյուր  ArmSport.am

Facebook
Twitter
LinkedIn
VK
Telegram
Print