Իրանի Իսլամական Հանրապետության դեմ ադրբեջանական ԶԼՄ-ների և պաշտոնական անձանց կողմից հակաիրանական քարոզչության շարունակության ֆոնին՝ հինգշաբթի Իրանի արտաքին գործերի նախարարություն է կանչվել Թեհրանում Ադրբեջանի դեսպան Ալի Ալիզադեն՝ տեղեկացրել է IRNA պետական գործակալությունը:
Ըստ հաղորդագրության Ադրբեջանի դեսպանին փոխանցել են Իրանի դժգոհությունը՝ Ադրբեջանի բարձրաստիճան պաշտոնյաների հակաիրանական հայտարարությունների և այդ երկրի ԶԼՄ-ների ապատեղեկատվության վերաբերյալ։