Հունվար-օգոստոսին Հայաստանում տնտեսական ակտիվության ցուցանիշը կազմել է 9 տոկոս

Նույն ժամանակահտվածում արտահանումն աճել է ավելի քան 2 անգամ՝ 113,2 տոկոսով, իսկ ներմուծումը՝ 86,8 տոկոսով։

Այս տարվա առաջին 8 ամիսներին տնտեսական ակտիվության ցուցանիշը Հայաստանում կազմել է 9 տոկոս, իսկ այս տարվա օգոստոսին՝ նախորդ տարվա օգոստոսի նկատմամբ այց ցուցանիշը կազմել է 5.6 տոկոս:

Ըստ վիճակագրության՝ առաջին 8 ամիսներին արդյունաբերությունն աճել է 13,7 տոկոսով, շինարարությունը՝ 16,2 տոկոսով, առեւտուրը՝ 20,4 տոկոսով: ծառայությունները՝ 5,6 տոկոսով:

Նույն ժամանակահտվածում արտահանումն աճել է ավելի քան 2 անգամ՝ 113,2 տոկոսով, իսկ ներմուծումը՝ 86,8 տոկոսով։

Գրանցվել է 0.1 տոկոսով գնանկում:

Համեմատելով այս տարվա օգոստոսի ցուցանիշները նախորդ տարվա օգոստոսի հետ՝ ստացվում է հետեւյալ պատկերը.

Արդյունաբերությունն աճել է 2.1 տոկոսով, շինարարության ծավալը՝ 16.2 տոկոսով, առևտրի շրջանառությունը՝ 14.9 տոկոսով, ծառայությունների ծավալը՝ 9.5 տոկոսով։

Սպառողական գներն աճել են 1.3 տոկոսով:

Այս ընթացքում արտահանումը աճել է 58.1 %-ով, ներմուծումը՝ 18.7 %-ով։

Facebook
Twitter
LinkedIn
VK
Telegram
Print