Լոնդոնում ընթացող «WTM London 2022» միջազգային զբոսաշրջային ցուցահանդեսի Հայաստանը ներկայացնող տաղավար է այցելել Մեծ Բրիտանիայում և Հյուսիսային Իռլանդիայի Միացյալ Թագավորությունում Հայաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Վարուժան Ներսեսյանը։
ՀՀ Զբոսաշրջության կոմիտեի մամուլի հաղորդագրության համաձայն՝ ցուցահանդեսի շրջանակներում հանդիպումներ են տեղի ունեցել Հայաստանի համար զբոսաշրջության ոլորտում թիրախային շուկա հանդիսացող երկրների՝ Մեծ Բրիտանիայի, Ֆրանսիայի, Գերմանիայի ինֆլուենսերների և մեդիա ոլորտի ներկայացուցիչների հետ՝ հետագա մարքեթինգային գործունեության քննարկման նպատակով։
WizzAir ընկերության հետ հանդիպման ընթացքում քննարկվել է դեպի Լոնդոն ուղիղ չվերթ իրականացնելու հնարավորությունը։