Բրեդ Փիթը երկու կանանցից շորթել է 362 000 դոլար՝ նրանց սիրո խոստումներ տալով

Իսպանիայի ոստիկանությունը ձերբակալել է հինգ մարդու, որոնք ինտերնետում ներկայացել են որպես հոլիվուդյան աստղ Բրեդ Փիթ եւ երկու կանանցից շորթել են 362 000 դոլար։

Կանանցից մեկը խարդախների պատճառով կորցրել է 195 000 դոլար, իսկ մյուսը՝ 167 000։  Ոստիկանությանը հաջողվել է այդ գումարից վերադարձնել 95 000-ը։

Երկու զոհերի հետ Բրեդ Փիթի ֆան-կայքի միջոցով կապվել են խարդախները, որոնց հաջողվել է կանանց համոզել, որ դերասանը ցանկանում է ներդրումներ կատարել նրանց հետ տարբեր նախագծերում, տեղեկացրել է ոստիկանությունը։

«Զոհերին գտնելու համար կիբեռհանցագործներն ուսումնասիրել են նրանց սոցիալական ցանցերը եւ կազմել նրանց հոգեբանական կերպարը՝ արդյունքում հայտնաբերելով, որ երկու կանայք խոցելի են, տառապել են դեպրեսիայով»,-նշվել է հայտարարության մեջ։

«Նրանք նաեւ օգտագործել են տեղեկությունների փոխանակման պլատֆորմները, մինչեւ որ վերջինները հավատացել են, որ WhatsApp-ով շփվում են հենց Բրեդ Փիթի հետ, որը նրանց խոստացել է ռոմանտիկ հարաբերություններ եւ համատեղ ապագա»։

Երկու կանայք, ի վերջո, բազմաթիվ բանկային փոխանցումներ են կատարել մի մարդու, որին նրանք համարել են Բրեդ Փիթ, մինչեւ որ հասկացել են, որ իրենց խաբել են, եւ դիմել են ոստիկանություն։

Facebook
Twitter
LinkedIn
VK
Telegram
Print