Հակառակորդը խախտել է հրադադարի ռեժիմը

ՀՀ Պաշտպանության նախարարության մամուլի ծառայության տարածած հաղորդագրության համաձայն` նոյեմբերի 10-ի  լույս 11-ի գիշերը Ադրբեջանի ԶՈՒ ստորաբաժանումները տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից կրակ են բացել հայ-ադրբեջանական սահմանի արևելյան հատվածում տեղակայված հայկական դիրքերի ուղղությամբ:  Ադրբեջանի ԶՈՒ ստորաբաժանումները կիրառել են նաև ականանետ:

Հայկական կողմը կորուստներ չունի:

Ժամը 09:00-ի դրությամբ իրադրությունն առաջնագծում հարաբերականորեն կայուն է:

Facebook
Twitter
LinkedIn
VK
Telegram
Print