🎦Միգրացիայի ծառայությունում էլեկտրոնային հերթագրման նոր հիբրիդային մոդել է ներդրվել 

Ներքին գործերի նախարարության միգրացիայի և քաղաքացիության ծառայությունում ներդրվել է նոր էլեկտրոնային հերթագրման համակարգ, որը թույլ է տալիս սպասարկվել թե՛ տեղում կենդանի հերթի ձևաչափով, և՛ թե նախապես օր և ժամ ամրագրելու միջոցով։

ՆԳՆ-ից նշում են, որ էլեկտրոնային հերթագրման նոր հիբրիդային մոդելի վերաբերյալ քաղաքացիների կարծիքը դրական է։

«ՆԳ նախարարությունը, կարևորելով հանրային ծառայությունների մատուցման ոլորտի բարեփոխումները, շարունակելու է մոնիթորինգի ենթարկել գործընթացը՝ ի հայտ եկող խնդիրները հասցեագրելու և առկա դրական արդյունքները ամրապնդելու նպատակով»,- նշում են ՆԳՆ-ից։  

Facebook
Twitter
LinkedIn
VK
Telegram
Print