ԱՄՆ-ն ՀՀ-ին նոր աջակցություն կտրամադրի

Լրացուցիչ ֆինանսական հատկացումները նախատեսվում են ուղղել այնպիսի առանցքային ոլորտների, ինչպիսիք են՝ աղետների ռիսկի կառավարումը, կիբեռանվտանգությունը, պարենային և էներգետիկ անվտանգությունը, տարածաշրջանային համագործակցությունն ու առևտուրը, ժողովրդավարական գործընթացները և տնտեսական ներառական զարգացումը:

Կառավարությունն իր այսօրվա՝ սեպտեմբերի 26-ի նիստում հավանություն տվեց 2024թ. սեպտեմբերի 10-ին ստորագրված Հայաստանի և ԱՄՆ-ի միջև զարգացմանն ուղղված համագործակցության դրամաշնորհային համաձայնագրի թիվ մեկ  փոփոխությանը:

Այս փոփոխությամբ Հայաստանին տրամադրվող ԱՄՆ աջակցության ընդհանուր գումարը կավելանա 130 մլն դոլարով՝ ԱՄՆ ՄԶԳ նախատեսվող ընդհանուր ներդրումը հասցնելով 250 մլն դոլարի՝ համաձայնագրի ներքո ծրագրերի իրականացումը շարունակելու և ծրագրերի շրջանակն ընդալնելու նպատակով:

Լրացուցիչ ֆինանսական հատկացումները նախատեսվում են ուղղել այնպիսի առանցքային ոլորտների, ինչպիսիք են՝ աղետների ռիսկի կառավարումը, կիբեռանվտանգությունը, պարենային և էներգետիկ անվտանգությունը, տարածաշրջանային համագործակցությունն ու առևտուրը, ժողովրդավարական գործընթացները և տնտեսական ներառական զարգացումը:

Նշենք, որ ՀՀ կառավարությունը համագործակցում է ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալության (ԱՄՆ ՄԶԳ) հետ 1992թ.-ից սկսած: 

ԱՄՆ ՄԶԳ-ի կողմից իրականացվող ծրագրերը ներառում են հետևյալ ոլորտները՝ ժողովրդավարություն և կառավարում, տնտեսական աճ և առևտուր, էներգետիկա և ջրային ոլորտ, առողջապահություն, սոցիալական պաշտպանություն, ֆինանսական հատված,մասնավոր հատված:

ԱՄՆ ՄԶԳ-ի նպատակն է օժանդակել Հայաստանին հասնել կայուն զարգացմանը` մրցունակության աճի, բարելավված ժողովրդավարական կառավարման, անվտանգ և ապահով էներգետիկ ռեսուրսների, որակյալ առողջապահական և սոցիալական ծառայությունների հասանելիության միջոցով:

Facebook
Twitter
LinkedIn
VK
Telegram
Print