Ինժեներական քաղաքում կանցկացվեն «Հայաստան – Ճարտարագիտական շաբաթ 2024» և «Գիտության շաբաթ» միջոցառումները

Հոկտեմբերի 2-ին Ինժեներական քաղաքում տեղի կունենան «Հայաստան – Ճարտարագիտական շաբաթ 2024» և առաջին համազգային «Գիտության շաբաթ» միջոցառումները։

Միջոլորտային այս նեթվորքինգային միջոցառումը հնարավորություն կընձեռի ընկերական շփման ձևաչափով ձեռք բերել նոր ծանոթություններ և կապեր, կիսվել հիշողություններով ու նոր գաղափարներով, ստեղծել նոր համագործակցություններ:

«Ճարտարագիտական շաբաթ» – «Գիտության շաբաթ» նեթվորքինգային երեկոն բաց է բոլոր հետաքրքրված անձանց համար։ Միջոցառումը կազմակերպում են «Ձեռնարկությունների ինկուբատոր» հիմնադրամը, Ինժեներական ասոցիացիան և «Գիտուժ» նախաձեռնությունը։

Մանրամասներին ծանոթանալու համար անցե՛ք հղումներով՝ «Հայաստան – Ճարտարագիտական շաբաթ 2024»«Գիտության շաբաթ»։

Facebook
Twitter
LinkedIn
VK
Telegram
Print