Ֆրանսիայի նախագահ Էմանյուել Մակրոնի հայտարարությունը, թե Փարիզը Երևանի կողքին է՝ Հայաստանի նկատմամբ Ադրբեջանի ճնշումների, տարածքային պահանջների ֆոնին, Ֆրանսիայի կողմնակալ վերաբերմունքի ևս մեկ դրսևորում է, հայտարարել է Ադրբեջանի արտգործնախարարության խոսնակ Այխան Հաջիզադեն։
«Անընդունել է, որ Հայաստանին լանորեն զինող ու ռևանշիզմի պատրաստող Ֆրանսիան ադրբեջանական կողմին է մեղադրում ճնշումների համար», – ասել է Հաջիզադեն՝ նշելով, թե Հայաստանին որպես խաղաղասեր, բայց զոհի կարգավիճակում ներկայացնելը, Ֆրանսիայի «անարդար քաղաքականության» հետևանք է։
«Մենք պահանջում ենք Ֆրանսիայից՝ դադարեցնել իր ապակառուցողական գործունեությունը մեր տարածաշրջանում, որի արտաքին քաղաքականությունն աշխարհի շատ երկրների նկատմամբ ձախողվել է», – եզրափակել է Հաջիզադեն։