ՀՀ-ում ցորենի արտադրությունը տնտեսապես ոչ ձեռնտու գործընթաց է. նախարար

Պարենային անվտանգության հարցը մեզ համար միշտ էլ կարևոր է եղել։ Միշտ էլ քննարկումներ են եղել։ Այս մասին լրագրողների հետ զրույցում ասաց Էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանը։

Դիտարկմանը, որ անցած տարվանից՝ աշնանացան ցորենի սուբսիդավորման ծրագիրը կառավարությունը դադարեցրել է, ինչով մեծ վնաս է հասցվել գյուղացիներին՝ Պապոյանն արձագանքեց՝ նշելով, թե հաշվարկներ են իրականացվում, տնտեսապես նպատակահարմար ծրագրերն են իրականացնում։

«ՀՀ-ում ցորենի արտադրությունը տնտեսապես ոչ ձեռնտու գործընթաց է։ Օրինակ՝ 1 հեկտար ջրովի տարածքից ստացվում է 400 հազար դրամի ցորեն, բայց ծախսը 420 հազար է»,- ասաց Պապոյանը՝ նշելով, որ ավելի եկամտաբեր կլինի ինտենսիվ այգեգործությունը զարգացնել, առաջացած գումարով էլ՝ ներմուծել այն, ինչ չենք կարող արտադրել։

Դիտարկմանը, որ ցորենը ռազմավարական նշանակության ապրանք է՝ Պապոյանը նշեց՝ շատ ապրանքներ կան՝ ռազմավարական նշանակության՝ գազ, նավթ։

Facebook
Twitter
LinkedIn
VK
Telegram
Print