Ռումբի ահազանգ «Ռոսիա մոլում»

Քիչ առաջ տարհանել են «Ռոսիա մոլի» և «Ռոսիա տոնավաճառի» աշխատակիցներին և այցելուներին։ Այս մասին Sputnik Արմենիային ասաց տոնավաճառի աշխատակիցներից մեկը։

Մարդկանց տեղեկացրել են, որ ռումբի մասին ահազանգ ունեն։

Sputnik Արմենիայի թղթակիցը տեղից փոխանցեց, որ չնայած խանութները փակ են, բայց հարակից անցումները ու մետրոպոլիտենը աշխատում են բնականոն ռեժիմով։

ՆԳՆ-ից ավելի ուշ Sputnik Արմենիայինհայտնեցին, որ «Ռոսիա մոլ» առևտրի կենտրոնում մարդկանց տարհանել են, որովհետև ռումբի վերաբերյալ ահազանգ է ստացվել։

Ստուգումների արդյունքում պարզվել է, որ ահազանգը կեղծ է։

Facebook
Twitter
LinkedIn
VK
Telegram
Print