Սիսիան-Գորայք ավտոճանապարհին բեռնատարը կողաշրջվել է

Նոյեմբերի 10-ին ժամը 21։00-ի սահմաններում Սիսիան-Գորայք ավտոճանապարհին Volvo մակնիշի բեռնատարը դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց, մոտ 15 մետր սահել դեպի դաշտամիջյան հատված  ու կողաշրջվել։

Ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանի տեղեկացմամբ՝  վթարի հետևանքով 2 հոգի միջին ծանրության ախտորոշմամբ տեղափոխվել են «Սիսիան» ԲԿ։

Դեպքի վայր են ժամանել ԱԻՆ ՓԾ Սիսիանի հրշեջ փրկարական ջոկատի փրկարարները, ովքեր վարորդին և ուղևորին քաղաքացիների օգնությամբ դուրս են բերել ավտոմեքենայից և մոտեցրել օպերատիվորեն ժամանած Սիսիանի ԲԿ-ի շտապօգնության ավտոմեքենային։ Բժիշկները վիրավորներին մինչև հիվանդանոց տեղափոխելը, տեղում առաջին բուժօգնությունն են ցուցաբերել։ Այնուհետև վիրավորներին  հոսպիտալացվել են Սիսիանի ԲԿ, որտեղ բժիշկները վարորդի առողջական վիճակը գնահատել են միջին ծանրության, իսկ ուղևորինը՝ բավարար։

Պարզվել է, որ Սիսիան-Երևան ավտոճանապարհի 39-րդ կմ-ին «Volvo» մակնիշի բեռնատարը (վարորդ՝ Ֆ. Ս. Բ., ծնված 1973 թ., ԻԻՀ քաղաքացի) դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից, սահել դաշտամիջյան հատված (մոտ 15 մ) և կողաշրջվել։

Facebook
Twitter
LinkedIn
VK
Telegram
Print