Պետբյուջեի միջոցներով կառուցվում է Վերին Խոտանանը շրջանցող 11 կմ-ոց նոր ճանապարհ: Շինարարական աշխատանքներն ընթանում են երկու փուլով: Հսկա մեքենաներն ու մարդատարները այլևս ստիպված չեն լինի խցանման մեջ հայտնվել Վերին Խոտանանի միջով անցնող նեղլիկ հատվածներում: Մեր նկարհանող խումբը տեղում հետևել է ճանապարհի կառուցմանը:
