Ճապոնացին, որը գրեթե կես դար անցկացրել է՝ սպասելով մահապատժի վճռի իրականացմանը, նոր դատավարության շրջանակում անմեղ է ճանաչվել բազմաթիվ սպանությունների գործով:
Ինչպես գրում է The Guardian-ը, 88-ամյա Իվաո Հակամադան կախաղան բարձրացվելու էր դատապարտվել 1968 թվականին, երբ մեղավոր էր ճանաչվել իր ղեկավարի, նրա կնոջ և երկու դեռահաս երեխաների սպանության, ինչպես նաև նրանց տունը հրկիզելու համար:
Տղամարդն աշխարհում մահապատժի վճռի իրականացմանն ամենաերկար սպասած կալանավորն է, գրում է աղբյուրը:
Հայտնի է, որ Հակամադան ազատ էր արձակվել 2014-ին, երբ գործով ի հատ էին եկել նոր ապացույցներ, ուստի նոր հետաքննություն էր նշանակվել: Հակամադան մշտապես պնդել է իր անմեղությունը և ասել, որ քննիչները ստիպել են իրեն խոստովանել հանցանքները, մինչդեռ նրա փաստաբանները պնդել են, որ ոստիկանությունը կեղծել է ապացույցներ:
Սակայն նոր դատավարության արդյունքներով տղամարդն արդարացվել է: