Պղինձը Հայաստանի համար նավթ և գազ է. ԶՊՄԿ գլխավոր տնօրեն

Պղնձի պահանջարկը կաճի աշխարհում նույն էլեկտրական մեքենաների արտադրության ավելացման ֆոնին։

Պղինձն այսօր անցումային մետաղ է, որն անհրաժեշտ է կանաչ տնտեսության անցնելու համար։ Այս մասին սեպտեմբերի 27-ին Հայաստանի հանքարդյունաբերությանը նվիրված ֆորումի ժամանակ հայտարարեց Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատի գլխավոր տնօրեն Ռոման Խուդոլին։

Նա պարզաբանել է, որ պղնձի պահանջարկը կաճի աշխարհում նույն էլեկտրական մեքենաների արտադրության ավելացման ֆոնին։

Խուդոլին հայտնել է, որ էլեկտրական մեքենաների արտադրության համար պահանջվում է 4 անգամ ավելի շատ պղինձ, քան ներքին այրման շարժիչով մեքենաների արտադրության համար։

«Մինչև 2050 թվականը ավտոպարկերի էլեկտրաֆիկացման գլոբալ նպատակին հասնելու համար պղնձի համաշխարհային արտադրությունը պետք է ավելանա 80 տոկոսով։ Սա նշանակում է մոտավորապես 195 նոր նախագծերի իրականացում ամբողջ աշխարհում՝ աջակցելու էլեկտրական մեքենաների պահանջվող արտադրությանը։ Սակայն, վերջին 20 տարիների ընթացքում ամբողջ աշխարհում շահագործման է հանձնվել պղնձի ընդամենը 34 նոր հանքավայր։ Սա 5 անգամ պակաս է, քան այն, ինչ անհրաժեշտ է առաջիկա 25 տարում միայն էլեկտրական մեքենաների արտադրության համար»,- նշել է նա։

Գործարանի գլխավոր տնօրենը հավելեց, որ էլեկտրական մեքենաների, արևային մարտկոցների, հողմային գեներատորների արտադրողներն արդեն ահազանգում են, որ անցման համար բավականաչափ ռեսուրսներ պարզապես չեն լինի։

Facebook
Twitter
LinkedIn
VK
Telegram
Print