«Սոցիալապես խոցելի խավերի նպաստները չեն վերանայվելու: Եվ այս ֆոնին, երբ ոստիկանության ծախսերը մոտ 20 %-ով ավելացվում են, հարց է առաջնում՝ այս պահին սա՞ էր առաջանահերթը». Կառլեն Խաչատրյան. «Ազգ»

2023 թվականի պետական բյուջեի նախագիծը, մեծ իմաստով, նույն տրամաբանությունն ու կառացվածքն ունի, ինչ նախորդ տարիների պետական բյուջեներն են ունեցել: Տեսակետը տնտեսագետ Կառլեն Խաչատրյանինն է: «Ազգ»-ի հետ զրույցում ասում է՝ բնական է, թե՛ եկամուտների, թե՛ ծախսերի մասով բյուջեի նախագծում ավելացում կա, սակայն ընդհանուր տրամաբանության, տնետեսության քաղաքական մոտեցումների ու առհասարակ բյուջեի կառավարման իմաստով էական տարբերություներ չկան: 2023-ի պետական բյուջեով նախատեսվում է մոտ 45 տոկոսով ավելացնել պաշտպանության ծախսերն, ինչը, ըստ Խաչատրյանի, թեեւ ուշացած, բայց դրական քայլ է: «Պատերազմից միայն երկու տարի անց պաշտպանական բյուջեն էապես մեծացնելն իրապես ուշացած է, բայց, այնուամենայիվ, ողջունելի է: Ընդհանուր առմամբ՝ սոցիալական ոլորտում, կարծում եմ, գումարները ճիշտ համամասնությամբ չեն բաշխվել, այստեղ քիչ ավելացում է նախատեսվում՝ ընդամենը 11 տոկոսով: Ընդ որում՝ սոցիալապես այնպիսի խոցելի խավերի, ինչպիսիք են նպատաստառուները, հաշմադամություն ունեցող անձինք, նրանց տրվող նպաստները որեւէ կերպ չեն վերանայվելու: Սոցիալական ծրագրերում հիմնականում գերակշռում է կենսաթոշակառուների թոշակը 3100 դրամով բարձրացնելու էֆեկտն, ու դրա հաշվին են հենց սոցիալական ծախսերը նախորդ տարվա համեմատ 11 տոկոսով ավելի լինելու: Եվ այս ամենի ֆոնին երբ տեսնում ենք, որ ոստիկանության ծախսերը մոտ 20 տկոսով ավելացվում են, բնականաբար հարց է առաջնում՝ այս պահին արդյոք սա՞ էր առաջանահերթը»,- նշում է տնտեսագետը:

Նրա փոխանցմամբ՝ 2023-ի բյուջեում նաեւ կապիտալ ծախսերի էապես աճ է նախատեսվում, բայցեւ նկատում է՝ միայն այս տարվա առաջին 9 ամիսների ընթացքում 2022-ի կապիտալ ծախսերի կատարողականը մոտավորապես 55 տոկոս է եղել: Այսինքն՝ պետությունն իր առջեւ դրած նպատակի սոսկ կեսն է կարողացել իրականացնել, ընդ որում, ըստ մեր զրուցակցի, նույն միտումն է եղել նաեւ նախորդ մի քանի տարիներին:

«Իշխանությունը ավանդաբար թերակատարում է հատկապես կապիտալ ծախսերը, բայց դրանով հանդերձ տարեցտարի ավելի շատ գումար է նախատեսում կապիալ ծախսերի համար, ինչը, կարծում եմ, այդքան էլ ճիշտ չէ, ավելին՝ եթե դիտարկենք տնտեսական քաղաքականության տրամաբանության շրջանակներում, էֆեկտիվ էլ չէ: Գլոբալ առումով, այո, կապիտալ ծախսերի ավելացումը կարեւոր է զուտ ենթակառուցվածքների ավելացման, հետագա տնտեսական զարգացման պոտենցիալ ձեւավորելու իմաստով, բայց դրանք կանխատեսելն ու չկատարելը, շատ ավելի վատ հետեւանքների է հանգեցնելու»,- մանրամասնում է Խաչատրյանը:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում։


Facebook
Twitter
LinkedIn
VK
Telegram
Print