Տեխասում կառուցվում է 3D տպիչով կառուցված աշխարհում առաջին հյուրանոցը

Շուտով Տեխասում կբացվի աշխարհի առաջին հյուրանոցը, որը պատրաստվել է 3D տպագրության միջոցով։

Տեխաս նահանգի Մարֆա բնակավայրում գտնվող El Cosmico հյուրանոցը և ճամբարը կառուցում է իր առաջին երկու բլոկները՝ օգտագործելով հսկա ICON Vulcan 3D տպիչը: Հյուրանոցն արդյունքում կունենա 43 նոր սենյակ և 18 բնակելի շենք, որոնք կառուցված կլինեն ICON Vulcan տպիչով:

Ի թիվս այլ բաների, 3D տպիչը թույլ է տալիս հեշտությամբ և արագ կառուցել կոր և կլոր պատերով շենքեր, ինչը բավականին դժվար է՝ շինարարական ավանդական մեթոդների օգտագործմամբ: Բացի դրանից՝ ինչպես միշտ, 3D տպիչի միջոցով շենք կառուցելը շատ ավելի քիչ ժամանակ է պահանջում:

Բլոկներից մեկը փոքր կառույց է, մոտավորապես 3,7 մետր բարձրությամբ, որը բաղկացած է երեք ննջասենյակներով բնակելի տարածքից և մեկ սենյակով հյուրանոցային բլոկից։

tech.news.am

Facebook
Twitter
LinkedIn
VK
Telegram
Print