Տիգրան Արզաքանցյանի դեմ սուտ մատնության համար գործ է հարուցվել

Սուտ մատնության հատկանիշներով քրեական վարույթ է նախաձեռնվել ԱԺ նախկին պատգամավոր, «Ուժը հայրենյաց» կուսակցության ղեկավար Տիգրան Արզաքանցյանի դեմ։

Radar Armenia-ի հետ զրույցում քննչական կոմիտեից հաստատեցին լուրը՝ այլ մանրամասներ չհաղորդելով։

Արցաքանցյանից մեկնաբանություններ ստանալ չհաջողվեց. նա չպատասխանեց մեր հեռախոսազանգերին։

Նշենք, որ ըստ Shamshyan.com-ի՝ Տիգրան Արզաքանցյանը իր ներկայացուցչի միջոցով հաղորդում է տվել, որ Երևանի բնակիչ, 59-ամյա Սմբատ Նասիբյանը 2009-2011 թվականների ընթացքում խաբեությամբ իրեն գույքային վնաս է պատճառել։
Ըստ այդ հաղորդման՝ 2022թ. մարտի 7-ին Տ. Արզաքանցյանը հաղորդում է տվել, որ 2009-2012թթ. Ս. Նասիբյանի կողմից տրված փոխառության գումարների և այն վերադարձնելու շուրջ ձևավորված վստահության հիման վրա 2013թ. ապրիլի 16-ին իր և Ս. Նասիբյանի միջև կնքվել է 4 մլն 350 հազար դոլարի փոխառության պայմանագիր, որի դիմաց գրավադրվել են 15 մլն 600 հազար դոլարի ակցիաներ, այնինչ այդ փոխառության գումարը չտրամադրելու պայմաններում 2013թ. հոկտեմբերին դիմել է արբիտրաժային դատարան՝ խաբեությամբ կեղծ տվյալներ տրամադրելով։

2013թ. հոկտեմբերի 10-ին ստացել է դատարանի վճիռ, որի հիման վրա խաբեությամբ 2014թ. իր անվամբ գրանցել է գրավի առարկա հանդիսացող ընկերության ակցիաների 20%-ը, իսկ 2021թ. դեկտեմբերի 30-ին դիմել է Երևանի ընդհանուր իրավասության դատարան՝ 2013թ. ապրիլի 13-ի պայմանագրի հիման վրա հափշտակելով 4 մլն 350 հազար ԱՄՆ դոլար գոյություն չունեցող պարտքի տույժ-տուգանքները և փորձել է դատարանի միջոցով խաբեությամբ հափշտակել 2 մլն 552 հազար ԱՄՆ դոլար՝ այդկերպ Ս. Նասիբյանի նկատմամբ կատարելով սուտ մատնություն:

Facebook
Twitter
LinkedIn
VK
Telegram
Print