Հայաստանում հակառուսական տրամադրություններ չկան. այդ մասին է խոսում նաեւ այն փաստը, թե ինչպիսի հարգանքի ու ջերմության են արժանանում ռուս միգրանտները մեր երկրում: Հայաստանում չկա նաեւ հակաարեւմտականություն, որովհետեւ մենք նույնպիսի հարգանք ունենք բոլոր ժողովուրդների նկատմամբ: Նաեւ պետական քաղաքականությունը պատճառ չենք համարում՝ տրամադրվելու որեւէ ժողովրդի դեմ: Բայց արժանի հակահարված կհասցնենք բոլորին, ովքեր հայկական մարդասիրությունը թուլության նշան կհամարեն, ովքեր կփորձեն արհամարհանքով անցնել այն արժեքների կողքով, որոնցից օգտվել ու օգտվում են, ովքեր կձգտեն հարված հասցնել մեր սրբոցին՝ Հայաստանին:
Ռուս փորձագետներն ավելի ու ավելի հաճախ են խոսում այն մասին, որ, կորցնելով Ադրբեջանը, Ռուսաստանը պետք է ավելի ակտիվ գործի Հայաստանում: Մոսկվա-Բաքու-Անկարա ուտոպիական առանցքի փոխարեն իրական քաղաքականությանը համապատասխանող Մոսկվա-Երեւան-Թեհրան առանցքի անհրաժեշտություն է զգացվում: Ըստ այդ շրջանակների՝ ռուս-իրանական մերձեցումը, Կապանում իրանական հյուպատոսության բացումը եւ Հայաստանի մտադրությունը՝ 2023 թ. հյուպատոսություն բացելու Թավրիզում, տեղավորվում են այդ առանցքի տրամաբանության մեջ: Կիպրոսում դիվանագիտական ներկայացուցչություն բացելու Հայաստանի պլաններն էլ չեն հակասում Ռուսաստանի հետաքրքրություններին:
Մոսկվա-Երեւան-Թեհրան նոր առանցքին կարող է միանալ նաեւ Հնդկաստանը, որը լավ հարաբերություններ ունի Ռուսաստանի, Հայաստանի ու Իրանի հետ, իսկ Թուրքիայի ու Ադրբեջանի դաշնակից Պակիստանը նրա թշնամին է…
Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում