Որոշ կին ճարտարապետներ հայտնի են ոչ միայն խորհրդանշական, ճանաչելի շենքեր ստեղծելով, այլ նաև նրանով, որ ազդել են ճարտարապետության զարգացման և ուրբանիզմի, կայուն զարգացման և մշակույթի մեջ նրա ունեցած դերի վրա:
Ներկայացնում ենք հինգ ամենահայտնի կին ճարտարապետներին, որոնք ճանաչվել են ճարտարապետության մեջ իրենց նորարարական ներդրման համար։
Զահա Հադիդ (1950–2016)
Զահա Հադիդը հայտնի է նրանով, որ առաջին կինն է, որն արժանացել է Պրիցկերի ճարտարապետական մրցանակին (2004)։ Այն ճարտարապետության աշխարհում ամենահեղինակավոր մրցանակն է, որի տրամադրման չափանիշներից մեկը մասնագետի աշխատանքի նորարարական բնույթն է։

Հադիդի համարձակ, ֆուտուրիստական ձևավորումները հաճախ ցուցադրում էին լայնածավալ կորեր և սահուն գծեր՝ վերափոխելով քաղաքային տեսարաններն ամբողջ աշխարհում:
Խորհրդանշական գործեր.
Լոնդոնի ջրային սպորտաձևերի կենտրոն

Գուանչժոու օպերային թատրոն

Կազույո Սեձիմա (ծնվ. 1956 թ.)
Կայուզո Սեձիման հայտնի է նրանով, որ համահիմնադիրն է SANAA ճապոնական ճարտարապետական ընկերության, որը բազմաթիվ մինիմալիստական և վառ նախագծեր է իրականացրել։

Սեձիման իր գործընկեր Ռյու Նիշիզավայի հետ 2010-ին արժանացել է Պրիցկերի մրցանակին իրենց մինիմալիստական, մաքուր և հաճախ թափանցիկ կոնստրուկցիաների համար:
Խորհրդանշական գործեր․
Լուվր-Լենս թանգարան, Ֆրանսիա

Նոր թանգարան Նյու Յորքում

21-րդ դարի ժամանակակից արվեստի թանգարան Կանաձավայում, Ճապոնիա

Դենիզ Սքոթ Բրաուն (ծնվ. 1931 թ.)
Դենիզ Սքոթ Բրաունը հայտնի է ճարտարապետական տեսության և քաղաքաշինության մեջ իր ներդրումով, ինչպես նաև Learning from Las Vegas-ի համահեղինակն է:

Խորհրդանշական գործեր․
Լոնդոնի Ազգային պատկերասրահի Sainsbury Wing-ը, նախագծել է գործընկեր Ռոբերտ Վենտուրիի հետ։

Ժաննա Գան (ծնվ. 1964 թ.)
Ժաննա Գանը հայտնի է ճարտարապետության նկատմամբ իր նորարարական մոտեցմամբ։ Նրա աշխատանքը համատեղում է ֆունկցիոնալությունն ու համարձակ լուծումները կայուն զարգացման, էկոլոգիապես մաքուր լինելու և շրջակա միջավայրի նկատմամբ հարգանքի հետ:

Խորհրդանշական աշխատանքներ․
Aqua Tower-ը Չիկագոյում

Vista Tower-ը, որը ներկայումս աշխարհում կնոջ կողմից նախագծված ամենաբարձր շենքն է։

Էլիզաբեթ Դիլլեր (ծնվ. 1954 թ.)
Էլիզաբեթ Դիլլերը հայտնի է որպես Diller Scofidio + Renfro-ի համահիմնադիր, որն ընդլայնել է ճարտարապետության սահմանները նորարարական մշակութային նախագծերով: Դիլլերը հայտնի է նրանով, որ միախառնում է ճարտարապետությունը, արվեստը և ուրբանիզմը:

Խորհրդանշական աշխատանքներ․
Հայ Լայն այգին Նյու Յորքում

Լինքոլն կենտրոնի վերակառուցում

Բրոդ թանգարանը Լոս Անջելեսում

News.am