Հայաստանն ու Իրանը քննարկում են Արաքսի վրայով երկրորդ կամրջի կառուցման տեխնիկական հարցերը, Sputnik Արմենիայի հարցմանն ի պատասխան հայտնեցին ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության մամուլի ծառայությունից։
«Հայաստանի և Իրանի միջև Արաքս գետի վրա երկրորդ կամրջի կառուցման վերաբերյալ տեխնիկական հարցերը քննարկման փուլում են», – մասնավորապես տեղեկացրել են գերատեսչությունից:
Նշենք, որ Արաքս գետի վրա նոր կամրջի կառուցման նախագծի աշխատանքները սկսվել են 2023 թվականի վերջից։ Երևանում չեն բացառել, որ նոր կամուրջը կառուցվի գործողին զուգահեռ։ Գոյություն ունեցող կամուրջը կառուցվել է 1995 թվականին։