Աշխարհում մոլիբդենի պահանջարկի աճի առումով Հայաստանի համար կան մեծ հնարավորություններ

Սեպտեմբերի 27-28-ը Ծաղկաձորում անցկացվեց «Mining Armenia Forum»-ը, որը մեկ հարթակում միավորել էր պետական կառույցների, մասնագիտական հանրույթի, մասնավոր հատվածի եւ ներդրումային ընկերությունների շուրջ 200 ներկայացուցիչների։

«Հանքարդյունաբերության ոլորտը Հայաստանի ՀՆԱ-ում ունի 2-5 տոկոս ներդրում։ Բայց սա միայն ոլորտի մասնաբաժինն է, իսկ մենք բոլորս գիտենք մեր ոլորտի մուլտիպլիկատիվ էֆեկտի մասին։ Եթե անուղղակի ազդեցությունն էլ ենք գումարում, ըստ տարբեր հետազոտությունների, Հայաստանի ՀՆԱ-ի մինչեւ 11-12 տոկոսը ստեղծվում է այս ոլորտում։ Հայաստանում հարկերի 5-11 տոկոսը հավաքագրվում է մեր ոլորտի կազմակերպություններից»,- «Mining Armenia Forum»-ի ժամանակ այս ցուցանիշները ներկայացրեց Հայաստանի Հանքագործների եւ մետալուրգների միության նախագահ Վարդան Ջհանյանը։

Սեպտեմբերի 27-28-ը Ծաղկաձորում անցկացվեց «Mining Armenia Forum»-ը, որը մեկ հարթակում միավորել էր պետական կառույցների, մասնագիտական հանրույթի, մասնավոր հատվածի եւ ներդրումային ընկերությունների շուրջ 200 ներկայացուցիչների։ Համաժողովին մասնակցում էին առաջատար խոսնակներ ոչ միայն Հայաստանից, այլ նաեւ Մեծ Բրիտանիայից, Կանադայից, Ղազախստանից։

Ըստ կանխատեսումների՝ աշխարհում պղնձի պահանջարկը մինչեւ 2035 թվականը գրեթե կրկնակի աճելու է։ Վարդան Ջհանյանն ասաց, որ մոտակա մի քանի տասնամյակում սպասվում են պղնձի բարձր գներ եւ մեծ հնարավորություններ պղինձ արտադրողների համար։ Մոլիբդենի պահանջարկն էլ առաջիկա տարիներին, ըստ տարբեր կանխատեսումների, աճելու է 2-4 անգամ։

«Մոլիբդենի պաշարների մասով Հայաստանը ճանաչված է աշխարհում։ Երբ ոլորտի մասին խոսում ենք հասարակության լայն շրջանակների հետ, բոլորը հիշում են, որ Հայաստանն ունի 7-8 տոկոս մոլիբդենի պաշարներ։ Բայց, ցավոք սրտի, այդպես չէ, Հայաստանը չունի 7-8 տոկոս մոլիբդենի պաշար, Հայաստանի մոլիբդենի հաստատված պաշարներն աշխարհում կազմում են ընդամենը 1 տոկոս։ Եվ աշխարհում մոլիբդենի պահանջարկի աճի առումով Հայաստանի համար կան մեծ հնարավորություններ»,- ասաց Ջհանյանը։

Facebook
Twitter
LinkedIn
VK
Telegram
Print