ՌԴ վարչապետ Միխայիլ Միշուստինը աշխատանքային այցով ժամանել է Երևան։ Նրան տեղափոխող ինքնաթիռն արդեն վայրէջք է կատարել «Զվարթնոց» օդանավակայանում։
Միխայիլ Միշուստինը հոկտեմբերի 1-ին Երևանում կմասնակցի Եվրասիական միջկառավարական խորհրդի և Եվրասիական տնտեսական ֆորումի նիստերին։