Հայաստանն Ադրբեջանին է փոխանցել խաղաղության պայմանագրի 10-րդ փաթեթը․ ԱԽ քարտուղար

Սեպտեմբերի 30-ին ՀՀ ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանի մասնակցությամբ Բրյուսելում տեղի է ունեցել ՆԱՏՕ-ի անդամ երկրների մշտական ներկայացուցիչների տեղակալների կոմիտեի (DPRC) նիստ։ Նիստը գլխավորում էր Կովկասում և Կենտրոնական Ասիայում ՆԱՏՕ-ի ԳՔ հատուկ ներկայացուցիչ Խավիեր Կոլոմինան:

Նիստն անցկացվել է հարց ու պատասխանի ձևաչափով, որի ընթացքում ԱԽ քարտուղարը պատասխանել է ներկաների հարցերին և ներկայացրել Հայաստանի դիրքորոշումները մի շարք հարցերի վերաբերյալ:

ԱԽ քարտուղարը մասնավորապես անդրադարձել է «Խաղաղության խաչմերուկ» նախագծին ու դրա իրականացման հնարավորություններին, ՀՀ-ԵՄ գործընկերության նոր օրակարգին և երկկողմ տնտեսական հարաբերությունների զարգացմանը՝ միտված ՀՀ դիմակայունության ամրապնդմանը: Քարտուղար Գրիգորյանը խոսել է Հայաստանի և Ադրբեջանի միջև հարաբերությունների կարգավորմանն առնչվող հարցերի շուրջ՝ ընդգծելով, որ Հայաստանն Ադրբեջանին է փոխանցել խաղաղության պայմանագրի 10-րդ փաթեթը և վերահաստատել Հարավային Կովկասում խաղաղություն հաստատելու Հայաստանի պատրաստակամությունը:

Ա.Գրիգորյանը բարձր է գնահատել Հայաստանում ԵՄ քաղաքացիական դիտորդական առաքելության դերը տարածաշրջանում ապահովելու անվտանգություն և կայունություն:

Facebook
Twitter
LinkedIn
VK
Telegram
Print