Իրանը մտադիր չէ ուժեր ուղարկել Լիբանան կամ Գազա՝ Իսրայելի դեմ պատերազմելու

Իրանը մտադիր չէ ուժեր ուղարկել Լիբանան կամ Գազայի հատված՝ Իսրայելի դեմ պատերազմելու։ Պաշտոնական Թեհրանի այս հայտարարությունը հնչում է իրանամետ «Հեզբոլա»-ի դեմ Իսրայելի ահագնացած հարձակումների ֆոնին, մտավախություններ են հնչում, որ զինված հակամարտությունը կարող է սփռվել ողջ մերձավորարևելյան տարածաշրջանում։

«Իրանի Իսլամական Հանրապետության լրացուցիչ կամ կամավոր ուժեր ուղարկելու կարիք չկա», – այսօր հայտարարել է արտգործնախարարության խոսնակ Նասեր Քանանին՝ հավելելով, որ Լիբանանը և պաղեստինյան տարածքներում մարտիկներն «ունեն ագրեսիայից պաշտպանվելու կարողություն և ուժ»:

Facebook
Twitter
LinkedIn
VK
Telegram
Print