​​Շարմ էլ Շեյխից ՌԴ ուղևորվող ինքնաթիռի թռիչքը հետաձգվել է, քանի որ տղամարդը ներկայացել է որպես ուկրաինական ԶՈՒ աշխատակից

Եգիպտական Շարմ էլ Շեյխից Եկատերինբուրգ չվերթը հետաձգվել է ռումբի ահազանգի պատճառով։ Այս մասին գրում է РБК-ն։

2 ժամ հետաձգվելուց հետո, ինքնաթիռը բարեհաջող թռիչք է կատարել դեպի իր նպատակակետը։

Անհանգստության առիթ են դարձել հարբած տղամարդու արած հայտարարությունները: Ինչպես հայտնում է SHOT տելեգրամյան ալիքը, նա մոտեցել է ինքնաթիռի օդաչուին, ներկայացել որպես Ուկրաինայի զինված ուժերի աշխատակից և հայտարարել, որ ինքնաթիռում ռումբ կա, ինչից հետո նա անհետացել է։

Facebook
Twitter
LinkedIn
VK
Telegram
Print