Իրանի ԱԳ նախարար Աբբաս Արաղչին այցելել է Թեհրանում «Հըզբոլլահի» ներկայացուցչություն, որտեղ հանդիպում է ունեցել կազմակերպության ներկայացուցչի հետ, հաղորդում է Իրանի ԱԳՆ մամուլի ծառայությունը։
Նշվում է, որ Արաղչին դատապարտել է Իսրայելի գործողությունները՝ «Հըզբոլլահի» գլխավոր քարտուղար Նասրալլայի սպանությունն «ահաբեկչական հանցանք» անվանելով, ընդգծել է, որ «նման գործողությունները չեն թուլացնի դիմադրությունը»։
Նախարարը վստահեցրել է, որ Իրանը շարունակելու է աջակցել «Հըզբոլլահին»։