Սամբոյի աշխարհի առաջնությունում Հայաստանը նվաճել է առաջին մեդալը

Բիշքեկում մեկնարկել է Սամբոյի Աշխարհի առաջնությունը։ Մրցումային առաջին օրը հայ մարզիկներից 4-ը մտան մրցագորգ, հայտնում է Հայաստանի սամբոյի ֆեդերացիայի մամուլի ծառայությունը։

Մեր մազրիկները զիջեցին իրենց առաջին գոտեմարտերը և մեդալ նվաճելու հույսը մնաց սփոփիչ գոտեմարտերի վրա: Եվ քանի որ մարզական սամբոյի 64 կգ քաշային կարգում Մաքսիմ Մանուկյանին հաղթած թուրքմեն Մուհամետ Կոսսեկովը հասավ եզրափակիչ, մեր մարզիկը հնարավորություն ստացավ շարունակել մրցապայքարը:

Մաքսիմը նախ հաղթեց բուլղարացի Ստոյանովին, ապա՝ ղազախ Իմախանովին և արժանացավ բրոնզե մեդալի: Մաքսիմն այս տարի բրոնզե մեդալ էր նվաճել նաև Եվրոպայի առաջնությունում:

Վաղը մրցագորգ կմտնեն Մահինյան Կառլենը /71 կգ/ և Գրիգորյան Դավիթը /88 կգ/։

Facebook
Twitter
LinkedIn
VK
Telegram
Print