Հայաստանը կարևորում է հանքարդյունաբերության ոլորտում նոր տեխնոլոգիաների ներդրումը

Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Գնել Սանոսյանն ընդունել է ԻԻՀ արդյունաբերության, հանքերի և առևտրի նախարար Սեյեդ Մոհամմադ Աթաբաքի գլխավորած պատվիրակությանը։

Նախարար Սանոսյանը ողջունել է Սեյեդ Մոհամմադ Աթաբաքին և շնորհավորել պաշտոնում նշանակման կապակցությամբ։ Նախարարը վստահություն է հայտնել շարունակել առկա համագործակցությունը ՏԿԵ նախարարությանն առնչվող ոլորտներով։

ԻԻՀ նախարարն իր հերթին շնորհակալություն է հայտնել ընդունելության համար։

Հանդիպման ժամանակ քննարկվել են հանքարդյունաբերության ոլորտին առնչվող մի շարք հարցեր։

Նախարար Սանոսյանն ընդգծել է, որ Հայաստանը շատ է կարևորում հանքարդյունաբերության ոլորտում նոր տեխնոլոգիաների ներդրումը։
Պայմանավորվածություն է ձեռք բերվել առաջիկայում փոխադարձ այցեր կազմակերպել՝ փորձի փոխանակման, հանքարդյունաբերության ոլորտում հանագործակցությունը խորացնելու նպատակով։

Քննարկվել են երկկողմ հետաքրքրություն ներկայացնող մի շարք այլ հարցեր։

Facebook
Twitter
LinkedIn
VK
Telegram
Print