Գորիսի համայնքապետ Առուշ Առուշանյանի նկատմամբ ընտրված պատիժն 1 տարի 8 ամիս 3 օր ժամկետով ազատազրկմամբ փոխարինելու վերաբերյալ Սյունիքի մարզի ընդհանուր իրավասության դատարանի որոշման դեմ բողոք է ներկայացվել։ Այս մասին «Փաստինֆո»-ի հետ զրույցում ասաց Առուշ Առուշանյանի փաստաբանական խմբի անդամ Դավիթ Կարապետյանը։
🎥1տարի 8 ամիս ազատազրկում․ Առուշանյանը կբողոքարկի
Հիշեցնենք, որ Հակակոռուպցիոն վերաքննիչ դատարանը որոշում էր ընդունել կասեցնել Գորիսի համայնքապետ Առուշ Առուշանյանի լիազորությունները և զրկել նրան պետական պաշտոններ զբաղեցնելու իրավունքից 5 տարի ժամկետով։
Ավելի ուշ ՀՀ արդարադատության նախարարությունից հայտնել էին, որ Գորիս համայնքի ղեկավար Առուշ Առուշանյանի բողոքն ընդդեմ ՀՀ ԱՆ Պրոբացիայի ծառայության մերժվել է։