Ագարակի հնավայրը շրջանցող ճանապարհի կառուցումը ընթացքի մեջ է

Ոսկեվազ-Ագարակ տրանսպորտային հանգույցում կատարվում են կամրջի ափային հենարանների հարակից լիցքային աշխատանքները։

Հյուսիս-հարավի Տրանշ-2-ի Ագարակի հնավայրը շրջանցող մոտ 8կ մ ճանապարհի կառուցման շրջանակում ավարտական փուլում են կոմունիկացիաների տեղափոխման և հողային աշխատանքները։ Այս մասին տեղեկացնում է «Ճանապարհային դեպարտամենտը»:

Կատարված հանույթի ծավալը շուրջ 1 110 000 խմ է (87%), լիցքի ծավալը` 860 000 խմ (97%): Տարբեր նշանակության արհեստական երկաթբետոնե կառուցվածքները գրեթե 93 տոկոսով իրականացվել են։

Ոսկեվազ-Ագարակ տրանսպորտային հանգույցում կատարվում են կամրջի ափային հենարանների հարակից լիցքային աշխատանքները։ Ճանապարհի երկայնքով տարբեր տեղամասերում արվում են ասֆալտապատման աշխատանքներ։ Կառուցվում են նաև մակերևութային ջրահեռացման համակարգերը։

Facebook
Twitter
LinkedIn
VK
Telegram
Print