Վրաստանի նախագահ Սալոմե Զուրաբիշվիլին հրաժարվել է ստորագրել ԼԳԲՏ քարոզչությունն արգելող օրենքը։ Այս մասին ՏԱՍՍ-ի թղթակցին հայտնել են Վրաստանի ղեկավարի վարչակազմից։
«Նախագահը չի ստորագրել օրենքը (ԼԳԲՏ քարոզչությունն արգելող), միևնույն ժամանակ, նա վետո չի կիրառել դրա նկատմամբ: Նա պարզապես չի ստորագրել փաստաթուղթն ու այն վերադարձրել է խորհրդարան»,- Զուրաբիշվիլիի վարչակազմիներկայացուցիչը:
Վրաստանի խորհրդարանը սեպտեմբերին ընդունել է ԼԳԲՏ քարոզչությունն արգելող օրինագիծը։ Նախագծին կողմ է քվեարկել 84 պատգամավոր։ Ընդդիմադիր կուսակցությունների խորհրդարանականները քվեարկությանը չեն մասնակցել։ Օրինագծի հեղինակներն իշխող «Վրացական երազանք» կուսակցության անդամներն են:
Օրինագիծը ներառում է միասեռ ամուսնությունների, սեռափոխության, միասեռական անձի կամ զույգի կողմից երեխայի որդեգրման, ինչպես նաև ԼԳԲՏ թեմաների հանրահռչակման նպատակով հավաքների, ցույցերի անցկացման արգելք: Հեռուստատեսությամբ արգելվելու են ինտիմ միասեռական տեսարանները։
Օրինագիծն ուժի մեջ կմտնի նախագահի կողմից ստորագրվելուց և երկրի օրենսդրական տեղեկագրի կայքում հրապարակվելուց անմիջապես հետո։