Սյունիքի Ճակատեն գյուղի բնակիչներն ինձ ասում էին, որ ուզում են՝ իրենց հետ նույնը տեղի ունենա, ինչ որ տեղի է ունեցել Կիրանցի ժողովրդի հետ. Փաշինյան

Սյունիքի մարզի Ճակատեն գյուղի բնակիչներն ինձ ասում էին, որ ուզում են, որ իրենց հետ նույնը տեղի ունենա, ինչ որ տեղի է ունեցել Կիրանցի ժողովրդի հետ։ ԱԺ-Կառավարություն հարցուպատասխանի ժամանակ անդրադառնալով «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գեղամ Նազարյանի այն հարցին, որ պետք է ժողորդի հետ աշխատել, որպեսզի նույնը տեղի չունենա, ինչ եղավ Կիրանցի ժողովրդի պարագայում՝ ասաց վարչապետ Նիկոլ Փաշինյանը:

Անդրադառնալով Կիրանցի ժողովրդի հետ հանդիպմանը՝ վարչապետը նշեց. «Ես դռնփակ ռեժիմով հանդիպում եմ ունեցել՝ այդ թվում Կիրանցի բնակիչների հետ: Այդ հանդիպումները տեսաձայնագրված են և դրանք գաղտնիության ռեժիմով են պահվում: Այդ խոսակցություններից ակնհայտ է, որ Կիրանցի ժողովուրդը լավ էլ գիտեին, թե սահմանը որտեղով է անցնում, այլ բան է, որ այն ժամանակ դա սահման չի եղել, դա եղել է ադմինիստրատիվ գիծ: Մենք այսօր հետադարձ անունը դնում ենք սահման, բայց այնտեղ սահման չի եղել, եղել է ադմինստրատիվ սահման, որը կիրառական ոչ մի նշանակություն չի ունեցել, միայն կառավարման ոլորտի նշանակություն է ունեցել»:

Facebook
Twitter
LinkedIn
VK
Telegram
Print