«Մենք շնորհակալություն ենք հայտնում զինված ուժերին իրենց խիզախ գործողությունների համար, նրանք համապատասխան պատասխան են տվել սիոնիստներին»։
Իրանական կողմը թշնամի կհամարի ցանկացած պետության, որն իր օդային տարածքը կտրամադրի Իսրայելին․ հայտարարել է Իրանի արտգործնախարար Աբբաս Արաղչին:
«Մեր հրթիռների ավելի քան 90% -ը հասել է թիրախներին․ չեն որսացել։ Մենք արդեն ասել ենք այլ երկրների ներկայացուցիչներին, որ թշնամի կհամարենք յուրաքանչյուրին, ով իր օդային տարածքը կտրամադրի Իսրայելին։ Բայց հույս ունեմ, որ ոչ ոք նման թույլտվություն չի տա», – Արաղչիի խոսքը մեջբերել է իրանական SNN գործակալությունը։
Արաղչին հայտարարել է, որ իրենց գործողությունները լիովին պաշտպանողական են եղել և պատասխան են հանդիսացել իրանական հողում սիոնիստների ահաբեկչական գործողություններին․
«Մենք շնորհակալություն ենք հայտնում զինված ուժերին իրենց խիզախ գործողությունների համար, նրանք համապատասխան պատասխան են տվել սիոնիստներին»,- ասել է նախարարը։