Քաջարան համայնքի 2023 թվականի սուբվենցիոն ծրագրով հիմնանորոգվում է դեպի Փուխրուտ և Կաթնառատ տանող ներհամայնքային 4,6կմ ճանապարհահատվածը։ Ծայրահեղ անմխիթար վիճակում գտնվող ճանապարհը համայնքների համար կենսական նշանակություն ունի։ Հատկապես ձմռանը նշված հատվածը դժվարանցանելի է։ Գյուղի մասին է պատմում մեր հերթական տեսանյութը:
