Մարզային նշանակության պրենատալ սքրինինգի անվճար ծառայություն կգործի նաև Տավուշի մարզում

Այսուհետև մարզային նշանակության պրենատալ սքրինինգի անվճար ծառայություն կգործի նաև Տավուշի մարզում: Այս մասին տեղեկացնում են ՀՀ առողջապահության նախարարությունից:

Անկախ ռիսկի գործոնների առկայությունից` մարզի բոլոր հղիների նախածննդյան հսկողության ընթացքում կիրականացվի հղիության սքրինինգ հետազոտություն, որը կընդգրկի բիոքիմիական սքրինինգ և էքսպերտային դասի ուլտրաձայնային հետազոտություն:

Ծրագիրը կնպաստի պտղի զարգացման արատների, գենետիկական հիվանդությունների և միջամտության կարիք ունեցող այլ դեպքերի վաղ հայտնաբերմանը, ինչի արդյունքում հնարավոր կլինի մշակել հղիության անհատական վարման պլան, կանխատեսել ելքերը, անհրաժեշտության դեպքում երեխայի ծնվելուց հետո իրականացնել բուժական միջոցառումներ:

Հիշեցնենք, որ փորձարարական ծրագրի մեկնարկը տրվել է Շիրակի մարզից:

Facebook
Twitter
LinkedIn
VK
Telegram
Print