Կփորձեմ կարգավորել հայ-ռուսական հարաբերությունները. Գուրգեն Արսենյան

Ես աշխատելու եմ Մոսկվայի և Երևանի հարաբերությունները կարգավորելու ուղղությամբ՝ դրանք բավարար վիճակի բերելու համար, այս մասին հայտնել է ՌԴ-ում Հայաստանի նորանշանակ դեսպան Գուրգեն Արսենյանը։

«Ես եկել եմ, որպեսզի այս անհանգիստ ժամանակահատվածում փորձեմ իմ ջանքերը ներդնել և կարգավորել հայ-ռուսական հարաբերությունները, բերել այն վիճակին, որը մեզ համար բավարար կլինի», – ասել է նա ՌԴ Դաշնային խորհրդի միջազգային գործերի կոմիտեի նախագահ Գրիգորի Կարասինի հետ հանդիպմանը:

Facebook
Twitter
LinkedIn
VK
Telegram
Print