Ռուբեն Վարդանյանի փաստաբանները հայց են ներկայացրել Բաքվի դատարան՝ պատիվը, արժանապատվությունը և համբավը վիրավորելու համար

Արցախի Հանրապետության նախկին պետնախարար Ռուբեն Վարդանյանի փաստաբանները, ով այժմ ապօրինի կերպով գտնվում է Ադրբեջանի բանտում, հինգշաբթի օրը հայցեր են ներկայացրել Բաքվում՝ ասելով, որ նա խոշտանգումների է ենթարկվել և զրկվել է արագ դատաքննության իրավունքից, հաղորդում է Reuters-ը։

Վարդանյանի փաստաբաններն ասացին, որ հայցի հետ կապված դեպքերից մեկը 2024 թվականի ապրիլին նրա հացադուլի ժամանակ խոշտանգումներն են։ Նրանք հայտարարել են, որ սրան ի պատասխան Վարդանյանին տեղավորել են պատժախուց, ստիպել են կանգնել, արգելել են լվացվել և երկու օր զրկել են ջրից։

Մեկ այլ հայցում Վարդանյանի փաստաբանները նշել են, որ նրա արագ դատաքննության իրավունքը խախտվել է անցյալ տարվանից՝ նրա կալանավորման պատճառով։

Առանձին հայցով մեղադրանք է առաջադրվել ադրբեջանական «Բաքվի աշխատավոր» ռուսալեզու թերթին, որը զրպարտություն է տարածել Ռուբեն Վարդանյանի հասցեին։

Իրենց հայտարարության մեջ Ռուբեն Վարդանյանի փաստաբանները նաև կոչ են արել Ադրբեջանին ազատ արձակել երկրում պահվող բոլոր ղարաբաղցի հայ գերիներին մինչև COP29 գագաթնաժողովի մեկնարկը։

Facebook
Twitter
LinkedIn
VK
Telegram
Print