Ստուգման ընթացքում վարորդը մեքենայից մարիխուանայով թղթե փաթեթ է նետել

Վարորդն ու ուղևորը ձերբակալվել և, մեքենայով հանդերձ, տեղափոխվել են ոստիկանության Կոտայքի բաժին։

ՆԳՆ ոստիկանությունից տեղեկացնում են, որ հոկտեմբերի 1-ին Կոտայքի մարզի պարեկները Աբովյան քաղաքում ծառայություն կատարելիս Անդրանիկի փողոցում ստուգել են 32-ամյա տղամարդու վարած մեքենան։ Ստուգման ընթացքում վարորդը մեքենայից թղթե փաթեթ է նետել։ Նրա հայտնածով՝ փաթեթում մարիխուանա էր։ Վարորդն ու ուղևորը ձերբակալվել և, մեքենայով հանդերձ, տեղափոխվել են ոստիկանության Կոտայքի բաժին։

«Հաջորդ դեպքում Կոտայքի պարեկները Իջևան-Սևան-Երևան ճանապարհին ծառայության ընթացքում իրավախախտում կատարելու համար կանգնեցրել են 26-ամյա երիտասարդի վարած մեքենան։ Վարորդը պարեկներին է ներկայացրել օդաճնշիչ ատրճանակ։ Նա ձերբակալվել և, մեքենայով հանդերձ, տեղափոխվել է ոստիկանության Հրազդանի բաժին։

Դարձյալ իրավախախտում կատարելու համար Կոտայքի պարեկները Երևան-Սևան-Իջևան ճանապարհին կանգնեցրել են «ՎԱԶ-21213» մակնիշի մի մեքենա։ Ստուգման ընթացքում 26-ամյա վարորդը պարեկներին է ներկայացրել գազային ատրճանակ։ Նա ձերբակալվել և, մեքենայով հանդերձ, տեղափոխվել է ոստիկանության Կոտայքի բաժին։

Կազմված փաստաթղթերն ուղարկվել են նախաքննական մարմին»,- ասված է հաղորդագրության մեջ։

Facebook
Twitter
LinkedIn
VK
Telegram
Print